Համայնքի մասին

«Դոնի Նոր Նախիջեւան» հայկական համայնքը հիմնադրվել է 1988թ.:

Համայնքը համարվում է ՌԴ-ում ամենամեծ հայ համայնքներից մեկը: Նշանակալից է համայնքի դերը տեղի հայազգի ներկայացուցիչների էթնո-մշակութային ինքնության պահպանման եւ ամրապնդման, հայոց լեզվի ուսուցման, Հայաստանի հետ սոցիալական, հոգեւոր, մշակութային կապերի խորացման գործում:

«Դոնի Նոր Նախիջեւան» հայկական համայնքի գործունեության խնդիրներից է` միավորելով հայ ազգաբնակչությանը, երիտասարդությանը` աջակցել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ բարեկամական հարաբերությունների խորացմանը: Վերջին տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ փոխադարձ այցելություններ ՀՀ եւ Դոնի Ռոստովի քաղաքական, մշակութային, սպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների միջեւ:

«Դոնի Նոր Նախիջեւան» հայկական համայնքի հովանու ներքո կազմակերպվում եւ իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, երեկոներ, որոնք նպաստում են պատմական հայրենիքի հետ կապերի խորացմանը, ինչպես նաեւ հայ մշակույթի պրոպագանդմանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր