Լուրեր

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպումը Դոնի Ռոստովի քաղաքապետ Սերգեյ Գորբանի հետ

14.10.2016

Կից լուսանկարներ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպումը Դոնի Ռոստովի քաղաքապետ Սերգեյ Գորբանի հետ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպումը Դոնի Ռոստովի քաղաքապետ Սերգեյ Գորբանի հետ

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Դոնի Ռոստովի քաղաքապետ Սերգեյ Գորբանի հետ:

Քաղաքապետը ողջունեց ՀՀ գլխավոր հյուպատոսին և նշեց, որ 18-րդ դարից սկսած տարածաշրջանը տնտեսական, մշակութային և հոգևոր սերտ կապեր ունի Հայաստանի հետ: 2015թ. Դոնի Ռոստովում նշվեց Երևան և Դոնի Ռոստով քաղաքների եղբայրական հարաբերությունների 10-ամյակը:

Սերգեյ Գորբանն ավելացրեց նաև, որ 2015թ. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Դոնի Ռոստովի պատվիրակությունն այցելել է Հայաստանի մայրաքաղաք: Ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագիր մինչև 2020թ.:

Երկուստեք կարևորվեց առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորեց քաղաքապետին Դոնի Ռոստով քաղաքի 267-րդ տարելիցի կապակցությամբ: Նշեց, որ Երևանի և Դոնի Ռոստովի միջև ձևավորված է երկարատև երկկողմանի ծրագրերով հարուստ համագործակցություն, չնայած, որ դեռ շատ բան կա անելու դրանք էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համար:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Երևանի և Դոնի Ռոստովի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ծրագրերը:
Ուշադրության հրավիրվեց այն փաստը, որ Ռոստովի մարզ ՀՀ-ից ներմուծվող ապրանքների մասնաբաժինը չափազանց փոքր է: Տնտեսական համագործակցության ակտիվացման նպատակով առաջարկվեց կազմակերպել գործարար ոլորտի ներակայացուցիչների պատվիրակությունների փոխադարձ այցեր:

Վարդան Ասոյանն առաջարկեց Դոնի Ռոստովում «Երևան» առևտրի տան ստեղծման գաղափարը, որն ըստ ՀՀ գլխավոր հյուպատոսի կարող է դառնալ երկու երկների բիզնեսի շփման, պայմանագրերի ստորագրման, ինչպես նաև մշակութային և հումանիտար համագործակցության հարթակ: Սերգեյ Գորբանը ողջունեց ՀՀ գլխավոր հյուպատոսի առաջարկը և ավելացրեց, որ կցանկանար հետագայում այդ գաղափարն օրինակ ծառայեր նույնատիպ առևտրի տան բացմանը Երևանում: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր