Գլխավոր հյուպատոս

Վարդան ԱՍՈՅԱՆ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

 

Ծննդյան ամսաթիվն ու վայրը

12 նոյեմբերի, 1975թ, Հայաստան

Կրթությունը

1992-1997թ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության
ֆակուլտետ, արևելյան լեզուներ (արաբերեն) և
գրականություն, արևելագետ, լեզվաբան, թարգմանիչ

02.2000թ. Կորեայում կազմակերպված ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ԱԳՆ ստորաբաժամումների ղեկավարների համար դասընթացներ

01.2004-04.2004թ.  Ջ. Մարշալի անվան Անվտանգության խնդիրների եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպվող Միջազգային անվտանգության հարցերին նվիրված դասընթաց՝ Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա

Աշխատանքային փորձ 

11.1997-06.1998 ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի բաժանմունքի դիվանագիտական անձնակազմի հետ աշխատանքի բաժնի ռեֆերենտ

06.1998-02.1999 ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության բաժնի կցորդ

02.1999-10.1999 ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչության երրորդ քարտուղար

10.1999-03.2000 գործուղվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ

03.2000-10.2001 ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչության պետ

10.2001-04.2003 ՀՀ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական
այցերի վարչության պետ

04.2003-09.2004 ՀՀ ԱԳՆ “Պետական արարողակարգի ծառայություն”
գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար

09.2004-03.2008 ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական

03.2008-08.2009 ՀՀ ԱԳՆ “Պետական արարողակարգի ծառայություն”
գործակալության պետի տեղակալ

08.2009-07.2016 ՀՀ ԱԳՆ “Պետական արարողակարգի ծառայություն”
գործակալության պետ

01.2012 շնորհվել է “արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար”
դիվանագիտական աստիճան 

Պետական պարգևներ

28.12.2015 ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

31.08.2011 Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալ 

Օտար լեզուները

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր