• Հայերեն
  • Русский
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քաղաքացիություն

Տեղեկացնում ենք, որ Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները 2022թ. մայիսի 4-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։ 

Հերթագրումը իրականացվում է բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի https://e-request.am/hy կայքէջով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:

ՀՀ Կառավարությունը 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: 

Պարզեցված կարգով` առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հետևյալ անձինք.

 

  • ազգությամբ հայերը

Այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

  1. Դիմում` ուղղված ՀՀ նախագահին 
  2. Անձնագիր 
  3. Ծննդյան վկայական 
  4. Ամուսնության վկայական/ամուսնալուծության վկայական/ տեղեկանք ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ/անվան, հայրանվան, ազգանվան փոխման վկայական 
  5. Ամուսնու անձնագիր
  6. Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված

ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ

գ. ծնողի (պապի, տատի, երեխայի, հարազատ քրոջ կամ եղբոր)

ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում 

  1. 35х45մմ չափի 6 լուսանկար (գունավոր)  

 

  • ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զավակ 

Այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի. 

  1. Դիմում` ուղղված ՀՀ նախագահին
  2. Անձնագիր
  3. Ծննդյան վկայական
  4. Ամուսնության վկայական/անվան, հայրանվան, ազգանվան փոխման վկայական/հայրության ճանաչման վկայական
  5. Ամուսնու անձնագիր
  6. Իր զավակի ծննդյան վկայական, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող վկայական
  7. 35х45մմ չափի 6 լուսանկար (գունավոր) 
  • Հանձնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման թեստ 

 

-Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերը նշված բոլոր պահանջների: 

  • Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ։ Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: 
  • Օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները/+2 օրինակ պատճենները/։ 
  • Հայերեն լեզվով փաստաթղթերի պատճենները ներկայացվում են 3 օրինակից։ 
  • 1981թ-ից հետո ծնվածներին անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողների ամուսնության վկայականի, ծնողների անձը հաստատող փաստաթղթերի /ՌԴ քաղաքացու անձնագրի դեպքում (2-3, 4-5, 18-19 էջերը)/ պատճենները:
  • ՌԴ քաղաքացու արտասահմանյան անձնագրի բացակայության դեպքում՝ ներքին օգտագործման անձնագրի նոտարական կարգով վավերացված անգլերեն լեզվով թարգմանությունը։
  • Փաստաթղթերի պատճենները և օտար լեզվով կազմված փաստաթղթերի հայերեն լեզվով թարգմանությունները ներկայացվում են բնօրինակ փաստաթղթերի հետ միասին։
  • Անհարժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դոնի Ռոստովում  ՀՀ գլխավոր հյուպատոսությունը պատասխանատվություն չի կրում Ձեր փաստաթղթերում և նրանց թարգմանություններում թույլ տրված հնարավոր սխալների, անճշտությունների և անհամապատասխանությունների համար և նման դեպքերում այդ փաստաթղթերը չեն կարող ընդունվել ձևակերպման համար։ Խորհուրդ ենք տալիս նախապես ստուգել բոլոր փաստաթղթերի թարգմանությունները, ուղղել սխալները և անհամապատասխանությունները և դրանից հետո միայն կատարել պատճենահանում։ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է Հայաստան Հանրապետության նախագահի հրամանագրով: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: 

Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են` 

  1. Դիմում` ուղղված ՀՀ նախագահին
  2. ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր
  3. Ծննդյան վկայական
  4. Ամուսնության վկայական
  5. Երեխաների ծննդյան վկայականներ /անչափահաս/, հայրության ճանաչման վկայականներ (առկայության դեպքում)
  6. Զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար)
  7. Այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիր
  8. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:
  9. 35х45մմ չափի 6 լուսանկար (գունավոր) 

 

Անչափահասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ 

  1. Դիմում` ուղղված ՀՀ նախագահին 
  2. Անչափահասի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր 
  3. Անչափահասի ՌԴ քաղաքացու անձնագիր / ՌԴ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հավաստագի 
  4. Անչափահասի ծննդյան վկայական, 
  5. Ծնողների ամուսնության վկայական/հայրության ճանաչման վկայական/միայնակ մայր լինելու փաստը հավաստող տեղեկանք 
  6. Ծնողների անձնագրեր 
  7. ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի բացակայության դեպքում նոտարական կարգով հաստատված համաձայնությունը` երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ /օտարերկրյա լեզվով կազմված համաձայնությունը պետք է լինի  հայերեն լեզվով թարգմանված և նոտարական կարգով հաստատված/ 
  8.   14 տարեկանից բարձր անչափահասի համաձայնությունը` իր ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու  վերաբերյալ     
  9. 35х45մմ չափի 6 լուսանկար (գունավոր) 
  • Անչափահասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ծնողներից մեկի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը: 
  • Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ։ Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների, 
  • Օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները/+2 օրինակ պատճենները/, 
  • Հայերեն լեզվով փաստաթղթերի պատճենները ներկայացվում են 3 օրինակից, 
  • Փաստաթղթերի պատճենները և օտար լեզվով կազմված փաստաթղթերի հայերեն լեզվով թարգմանությունները ներկայացվում են բնօրինակ փաստաթղթերի հետ միասին, 
  • Անհարժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր։ 

Պետական տուրքի մասին.

- ՀՀ քաղաքացիություն ստանալու համար  - 200 ՌԴ ռուբլի

- ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար   - 3,900 ՌԴ ռուբլի

________________________________________________________________________________________________________________________________

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ

Առաջին անգամ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված անձանց ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորման համար հնարավոր է դիմել, ինչպես ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն (ք. Երևան), այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներ: 

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը. 

  1. Օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր (ՌԴ քաղաքացիների դեպքում՝ արտասահմանյան և ներքին անձնագրերը);
  2. Զինվորական գրքույկ (զինապարտ քաղաքացիների համար մինչև 55 տարեկան)
  3. 35х45մմ չափի 2 գունավոր լուսանկար (այն դեպքում, եթե ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացվել է 6 ամսից ավել);
  4. Տեղեկատվություն ՀՀ նախագահի հրամանագրի վերաբերյալ, որով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն (անհրաժեշտ չէ, եթե ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն);
  5. Անձնագրի ձևակերպման ժամկետը՝ 2-3 ամիս;
  6. Պետական տուրքը– 10 100 ռուբլի

ԿԱՐԵՎՈՐ

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից առաջին անգամ ՀՀ նախագահի հրամանագրով

ՀՀ քաղաքացիություն շնորհված անձանց ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորման դիմումները 2022թ. դեկտեմբերի 12-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։

Հերթագրման համար հարկավոր է ուղարկել հայտ հետևյալ էլեկտրոնային հասցեին. register.rnd@mfa.am նշելով անուն/ազգանուն/հայրանուն, հեռախոսահամար, ինչպես նաև ՀՀ Նախագահի հրամանագրի համարը և սպասել պատասխան նամակի:

Քաղաքացիներին անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական հիմնարկ:

Երդման արարողությանը մասնակցելու վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ՝ առաջին անգամ անձագրավորման դիմումների ընդունման օրը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Դոնի Ռոստով,
փ. Երեւանյան 1Ա
Հեռ.` +7 863 207 67 51

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: