• Հայերեն
  • Русский
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Քաղաքացիություն
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը ներկա է գտնվել Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմության թանգարանում «Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» թանգարանային մուլտիմեդիոն ցուցադրության բացման արարողությանը:

17 ապրիլի, 2024

Ապրիլի 16-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը ներկա է գտնվել Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմության թանգարանում «Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» թանգարանային մուլտիմեդիոն ցուցադրության բացման արարողությանը: Ցուցադրությունը տևելու է մինչև ս.թ. ապրիլի 27-ը:

«Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» ցուցադրությունը Դոնի Նախիջևան հայկական քաղաքի պատմական հիշողությունը պահպանելու և արդիականացնելու միջոց է: Ժամանակին քաղաքը միաձուլվելով Ռոստովի հետ՝ դարձել է Դոնի Ռոստովի թաղամասերից մեկը: 1929թ. այն անվանափոխվել է Պրոլետարսկի շրջան:

Գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը իր խոսքում նշեց.

Շատ կարևոր է, որ Դոնի Նախիջևանի պատմությունը փակված և մոռացված չէ և նման միջոցառումները դրա ապացույց են:

Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմության թանգարանի տնօրինությանը՝ նշելով, որ սա երրորդ հայկական ուղղվածություն ունեցող ցուցահանդեսն է, որը ներկայացվում է վերոնշյալ  թանգարանի հարթակում: Առաջինը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ոչ ցեղասպանությանը» խորագրով մուլտիմեդիոն ցուցադրությունը, իսկ երկրորդը՝ «Առանց փառքի իրավունքի, ի փառս պետության. Գևորգ Վարդանյան», նվիրված լեգենդար հետախույզի ծննդյան 100-ամյակին:

Ցուցահանդեսի վեց թեմատիկ սրահներում ժամանակակից տեխնոլոգիաների և մուլտիմեդիա սարքավորումների օգնությամբ ներկայացվում է Դոնի Ռոստովի հայկական քաղաքի պատմությունը, նրա տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը: Ցուցադրության սրահներից մեկը նվիրված է Նախիջևանի հանրաճանաչ բնակիչներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Դոնի Ռոստով,
փ. Երեւանյան 1Ա
Հեռ.` +7 863 207 67 51

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: