• Հայերեն
  • Русский
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Քաղաքացիություն
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դոնի Ռոստով քաղաքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

25 ապրիլի, 2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. ապրիլի 24-ին գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը և գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմը Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին, որից հետո կազմակերպվել է ծաղկեպսակի և ծաղիկների զետեղման արարողություն «Ո՛չ Ցեղասպանությանը» նվիրված հուշարձանին: Արարողությանը ներկա են գտնվել  «Դոնի Նախիջևան հայկական համայնք»  հասարակական կազմակերպության ղեկավար Հարություն Սուրմալյանը, Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի և Դոնի Ռոստովի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներակայացուցիչներ և այլոք:                

Ապրիլի 24-ի երեկոյան ժողովրդական արվեստի մարզային տանը կազմակերպվեց “Вопреки всему” խորագրով երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին, որին մասնակցում էին մարզային, քաղաքային, համայնքային և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:        

Ս.թ. ապրիլի 20-ից «Դոնի Նախիջևան հայկական համայնք»  հասարակական կազմակերպության  ջանքերով Դոնի Ռոստով քաղաքի տարբեր մասերում տեղադրվել են մի քանի տասնյակ տեղեկատվական վահանակներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:      

Նշենք նաև, որ ապրիլի 24-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ստացել է Ռոստովի նահանգապետի անունից կառավարական ցավակցական հեռագիր, որում մասնավորապես ասվում է.       
     «Հարգելի Լևոն Վալերիի,        
     Ռոստովի մարզի բնակիչների անունից ընդունեք ցավակցություններս 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: 
     Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին և խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջև:

     Ռոստովի մարզի նահանգապետ՝ Վ.Գոլուբև»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Դոնի Ռոստով,
փ. Երեւանյան 1Ա
Հեռ.` +7 863 207 67 51

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: